ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Իրանի կողմից հարստացված ուրանը ԱՄՆ-ի կողմից ավերված միջուկային օբյեկտների փլատակների տակ է, այն կարող են հանել ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, սակայն առայժմ նման ծրագրեր չկան։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին CBS հեռուստառադիոկենտրոնին տված հարցազրույցում։
«Մեր միջուկային օբյեկտները հարձակման են ենթարկվել, և ամեն ինչ փլատակների տակ է։ Իհարկե, հանելու հնարավորություն կա (նյութերը - խմբ.), բայց գործակալության (ՄԱԳԱՏԷ - խմբ.) հսկողության ներքո։ Եթե մենք մի օր որոշենք դա անել, դա կկատարվի գործակալության հսկողության ներքո: Այս պահին մենք ոչ մի ծրագիր չունենք, փլատակների տակից (ուրան - խմբ.) դուրս բերելու պլաններ չունենք»,-ասել է Արակչին։
Նրա խոսքով՝ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում պատրաստ էր զիջումների, որոնք ապացուցում էին միջուկային զենք մշակելու մտադրության բացակայությունը:
«Գործարքի մի մասն էր մինչև 60 տոկոս հարստացված նյութերի հարցը։ Եվ ես հայտարարել եմ մեր պատրաստակամության մասին նոսրացնել այդ հարստացված նյութերը, նվազեցնել խտությունը։ Դա շատ լուրջ առաջարկ էր, զգալի զիջում, որը կոչված էր ապացուցելու, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ և չի ձգտի դրան», - ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Նա նաև ընդգծել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան, որքան անհրաժեշտ է, և չի խնդրում ոչ հրադադարի, ոչ բանակցությունների մասին: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին հասկանալ, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակումը հաղթանակի չի հանգեցնի։
«Եվ մենք ոչ մի պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է խոսենք ամերիկացիների հետ, քանի որ մենք խոսել ենք նրանց հետ, երբ նրանք որոշել են հարձակվել մեզ վրա, և դա տեղի է ունեցել արդեն երկրորդ անգամ», - նշել է Արաղչին:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։