Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը 6 ժամում 125 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ տարածքի վրա, 28-ը թռչում էին Մոսկվա․ ՊՆ

Հաղորդվում է, որ Բրյանսկի շրջանում ոչնչացվել է 51 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՀՕՊ միջոցները վեց ժամվա ընթացքում ոչնչացրել են 125 ուկրաինական անօդաչու թռչող սարք, դրանցից 28-ը թռչում էին Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Մարտի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-ից մինչև 14.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 125 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
ՀՕՊ-ը ոչնչացրել է 51 ԱԹՍ Բրյանսկի շրջանի վրա, 38 ԱԹՍ՝ Մոսկվայի շրջանի վրա, 19 ԱԹՍ՝ Կալուգայի շրջանի վրա, 5-ական ԱԹՍ՝ Բելգորոդի և Տուլայի մարզերի վրա, 3 ԱԹՍ՝ Սմոլենսկի շրջանի վրա, 2 ԱԹՍ՝ Վլադիմիրի շրջանի վրա, մեկական ԱԹՍ՝ Կուրսկի և Տվերի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։