Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 170 ուկրաինական դրոն են ոչնչացրել Ռուսաստանի երկնքում

Հաղորդվում է դեպի Մոսկվա թռչող 20 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են 170 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում ՝ դեպի Մոսկվա թռչող 20 ԱԹՍ: Այսմասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Մարտի 14-ի ժամը 21.00-ից մինչև մարտի 15-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացվել և ոչնչացվել է 170 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
ՊՆ-ում պարզաբանել են, որ դրոնները ոչնչացվել են Տվերի, Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Սմոլենսկի, Տուլայի, Ռոստովի, Վոլգոգրադի, Սարատովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ադիգեայի, Ղրիմի, Սև ծովի և Մոսկվայի տարածաշրջանի վրա: Մասնավորապես, ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող 20 ԱԹՍ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։