Դահուկորդ Իվան Գոլուբկովը Ռուսաստանին բերել է Իտալիայի Պարալիմպիադայի 6-րդ ոսկին

Գոլուբկովը դարձել է Պարալիմպիադայի կրկնակի հաղթող։ Մինչ այդ նա հաղթել էր 10 կմ մրցավազքում՝ առանձին մեկնարկով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ռուս դահուկորդ Իվան Գոլուբկովը դարձել է Իտալիայի պարալիմպիկ խաղերում 20 կմ առանձին մեկնարկով մրցավազքի հաղթող:
LW11.5 (ստորին վերջույթների և իրանի վնասվածք) կարգում ելույթ ունեցող ռուսաստանցին տարածությունը հաղթահարել է 51 րոպե 55,0 վայրկյանում:
Ավելի վաղ Իվան Գոլուբկովը հաղթել էր 10 կմ մրցավազքում՝ առանձին մեկնարկով: Մարզիկը նաև աշխարհի հնգակի գավաթակիր է և դահուկավազքի աշխարհի քառակի չեմպիոն, բիաթլոնի կրկնակի չեմպիոն:
Սա 6-րդ ոսկին է Ռուսաստանի հավաքականի համար ընթացիկ պարալիմպիկ խաղերում:
Ռուս մարզիկները 2014 թվականից ի վեր առաջին անգամ պարալիմպիկ խաղերում հանդես են գալիս ազգային խորհրդանիշներով: Միլանի և Կորտինա դ'Ամպեցոյի խաղերը անցկացվում են մարտի 6-15-ը: