Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Կուբանի «Կովկաս» նավահանգստի վրա

Տուժածները հոսպիտալացվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Կուբանի Տեմրյուկի շրջանի «Կովկաս» նավահանգստի վրա Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ների գրոհից 3 մարդ է տուժել, անօդաչուների բեկորները տեխնիկական նավ են վնասել։ Լուրը հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ մեկ այլ շրջանում՝ Սևերսկիում, ԱԹՍ–ի բեկորների պատճառով այրվել են Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տեխնիկական կայանքները, նախնական տվյալներով` տուժածներ չկան: Տեղում աշխատում են հատուկ և արտակարգ ծառայությունները:
Կուբանի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը մարվել է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։