Թուրքիայում ռեժիսորի դեմ գործ է հարուցվել «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ցուցադրելու համար

Ցուցադրությունը, որի հիման վրա հարուցվել է գործը, տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Դիարբեքիրում քրեական հետապնդման է ենթարկվում ռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը։
Ֆիլմը ցեղասպանության ենթարկված Ավրորա Մարտիկանյանի մասին է, որը հիմնված է նրա հիշողությունների ու վկայությունների վրա։
Ռոջհիլաթ Աքսոյին դատում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «թուրքականությունը վիրավորելու» մեղադրանքով։
Ցուցադրությունը, որի հիման վրա հարուցվել է գործը, տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին, երբ Աքսոյը Մերձավոր Արևելքի կինոակադեմիաների ասոցիացիայի փոխնախագահն էր ։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ 1915 թվականի իրադարձությունները ֆիլմում ներկայացվել են որպես արդարացված պայքար:
Մեղադրանքի մյուս «հիմքը» այն է, որ ֆիլմում խոսվում է տարածաշրջանի հայերի անունների և կրոնի բռնի փոփոխության, ինչպես նաև նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին: Դատախազությունը պաշտպանում է նաև թուրքական բանակի զինվորներին՝ կեղծ անվանելով ֆիլմի այն տեսարանները, որտեղ նրանք հայ կանանցից խլում են երեխաներին։ Աքսոյը չի ընդունել մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր անցկացրած ցուցադրությունը տեղավորվում է խոսքի ազատության շրջանակում։
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 6-ին Դիարբեքիրում։
Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը Իննա Սահակյանն է։