Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը պատասխանել է Կիևին Բրյանսկի և Դոնբասի վրա հարձակումների համար

Բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՌԴ զինվորականները զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ օբյեկտներին, ռազմական օդանավակայաններին։
Ինչպես հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, սա պատասխան Է Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի ահաբեկչական հարձակումներին: Բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։
ՌԴ ԶՈւ-ն մեկ օրում ոչնչացրել է ԱՄՆ-ի արտադրության «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակման կայանք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 10-ին ուկրաինական զինուժը 2 հարված է հասցրել։ Բրյանսկում միկրոէլեկտրոնիկայի գործարանին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 8 բժիշկ մահացել Է Դոնբասի հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով: Երկու հարված էլ հասցվել է «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» խողովակաշարերի ենթակառուցվածքներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։