Պարալիմպիկ խաղերում Վորոնչիխինան 5-րդ ոսկե մեդալն է պարգևել Ռուսաստանի հավաքականին

Վարվառան ծնվել է առանց ձախ ձեռքի մի մասի, մանկուց հաշմանդամություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իտալիայում ընթացող պարալիմպիկ խաղերում ռուսաստանցի լեռնադահուկորդ Վարվառա Վորոնչիխինան ոլորասահքում 5-րդ ոսկե մեդալն է նվաճել Ռուսաստանի հավաքականի համար։
Արծաթե մեդալակիր է դարձել Չինաստանի ներկայացուցիչ Չժու Վենցզինը (հետ մնալով 1,49 վայրկյանով), բրոնզե մեդալը նվաճել է կանադացի Միքայելա Ժոսլենը (+2,24):
Ավելի վաղ Իտալիայի պարալիմպիկ խաղերում Վորոնչիխինան հաղթել էր գերհսկա ոլորասահք մարզաձևում, բրոնզե մեդալ էր նվաճել արագընթաց վայրէջքում և արծաթե մեդալ՝ հսկա ոլորասահքում։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի հավաքականը նվաճել է հինգ ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ։
Մարզուհին 23 տարեկան է, նա աշխարհի չեմպիոն է և աշխարհի գավաթի փուլերի հաղթող։
Անաստասիա Բաղիյանը դարձավ պարալիմպիկ խաղերի չեմպիոն