ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Սամվել Տերտերյանը դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«77 կգ քաշային կարգի եզրափակիչում Սամվել Տերտերյանը 1։1 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Գրիգորևին ու կկանգնի պատվո հարթակի 2-րդ աստիճանին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է սերբական Զրենյանին քաղաքում մարտի 9-15-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըմբիշ Մանվել Խաչատրյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ։