Հունահռոմեականների առաջին մեդալը Մ-23 ԵԱ–ում. Մանվել Խաչատրյանը հաղթեց թուրք մրցակցին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ըմբիշ Մանվել Խաչատրյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ։
Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ հաղթեց թուրք Սերչան Կեշգինին։
Սա հունահռոմեականների առաջին մեդալն է Մ-23 Եվրոպայի առաջնությունում։
Հիշեցնենք` Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է սերբական Զրենյանին քաղաքում մարտի 9-15-ը։
Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել ըմբշամարտի Մ23 ԵԱ եզրափակիչ