ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հունական «Maran Homer» լցանավը «անհայտ օբյեկտի» կողմից հարձակման է ենթարկվել Սև ծովում՝ ռուսական տարածքային ջրերից դուրս։ Այս մասին հայտնել է Հունաստանի նավագնացության և կղզու քաղաքականության նախարար Վասիլիս Կիկիլիասը։
Ինչպես գրում է RT-ն, «Maran Homer» լցանավը մեկնում էր Նովոռոսիյսկ՝ «Chevron» ընկերության նավթի հետևից և սպասում էր Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի տերմինալ մուտք գործելու թույլտվությանը, որտեղ պետք է ղազախական նավթի խմբաքանակ ընդուներ ։
Նավը վարձակալել էր «Chevron» ընկերությունը։ Պատահարի հետևանքով շրջակա միջավայրի աղտոտում չի գրանցվել։
«Skai» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նավի վրա եղել է անձնակազմի 24 անդամ, տուժածներ չկան։ Հունաստանի իշխանությունների տվյալներով՝ նավը նյութական վնաս է կրել։