Վթար Վայոց Ձորում. կան տուժածներ

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտ իրար են բախվել «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«Դեպքի մասին ահազանգը ստացվել է մարտի 13-ին, ժամը 17։23-ին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «BMW»-ի 2 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում:
Փրկարարները «BMW»-ի մյուս ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային։
Վանաձորում բախվել են 2 «Օպել»․ կա 9 տուժած