ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Թուրքիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մարտի լույս 13-ի գիշերը, տեղական ժամանակով 03:35-ին: Եվրոպացի սեյսմոլոգների տվյալներով՝ մի քանի ցնցումներ են գրանցվել, որոնցից ամենաուժեղները եղել են մինչև 5,3-ի մագնիտուդի։
Էպիկենտրոնը գտնվել է Թոքատ քաղաքից մոտ 46 կմ և Էրբա քաղաքից 21 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։
Հիմնական ցնցումից հետո գրանցվել է մինչև երկու բալ ուժգնությամբ հետցնցումների շարք: