Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում որսացել են ուկրաինական 176 անօդաչու թռչող սարք

Ուկրաինական զինված ուժերն ամենաշատ դրոններն արձակել են Ղրիմի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ ՌԴ զինված ուժերը գիշերվա ընթացքում խոցել են Ուկրաինայի ԶՈւ 176 անօդաչու սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացել են ուկրաինական 176 անօդաչու թռչող սարք», — ասված է ամփոփագրում։
Մարտիկները խոցել են 80 ԱԹՍ Ղրիմում, 29-ը՝ Ադիգեայում, 25-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 18-ը՝ Ազովի ծովի վրա։
Նրանք նաև լիկվիդացրել են 7 դրոն Ռոստովի մարզում, 5-ը՝ Կուրսկի, 3-ը՝ Ստավրոպոլի երկրամասում, 2-ական՝ Բրյանսկի մարզում և Սև ծովի վրա, և մեկական՝ Աստրախանի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Լիպեցկի մարզերում և Թաթարստանում։
Ի պատասխան Ուկրաինայի ԶՈւ հարձակումների՝ ռուսական զորքերն օդային, ծովային և ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով ու անօդաչուներով հարվածներ են հասցնում բացառապես հակառակորդի ռազմական օբյեկտներին և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։