ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Օմանի Սուլթանության Սուհար նահանգում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Օմանի ONA լրատվական գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության իր աղբյուրին։
«Սուհար նահանգում երկու անօդաչու թռչող սարք է ընկել։ Դրանցից մեկն ընկել է Ալ-Աուախի արդյունաբերական գոտում, ինչի հետևանքով զոհվել են երկու օտարերկրացիներ, նաև մի քանի վիրավոր կա։ Երկրորդ անօդաչուն ընկել է բաց տարածքում, տուժածներ չկան»,- գրում է գործակալությունը։
Սուհար նահանգը գտնվում է Օմանի մայրաքաղաքից դեպի հյուսիս-արևմուտք։