ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների մեղմացումը կնպաստի շուկայի կայունացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք իսկապես կարծում ենք, որ իրավիճակը հղի է էներգետիկ ոլորտում գլոբալ ճգնաժամի սրմամբ։ Եվ, իհարկե, նման գործողությունները որոշակիորեն կնպաստեն այդ շուկայի կայունացմանը»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ առանց ռուսական նավթի զգալի ծավալների էներգետիկ շուկաների կայունացումն անհնար է։ Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը էներգետիկ շուկաների կայունացման հարցում ԱՄՆ-ի և ՌԴ-ի շահերի համընկնումն իրավիճակային է անվանել, քանի որ Վաշինգտոնն առհասարակ չի ծրագրում Ռուսաստանի Դաշնության համար չեղարկել նավթային որևէ պատժամիջոց։
The Financial Times-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության 12 օրվա ընթացքում Ռուսաստանը կարող էր շուրջ 2 մլրդ դոլար վաստակել միայն նավթի գների աճի հաշվին։ Պարբերականը պնդում է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, որի պատճառը ամերիկյան «Epic Fury» ռազմական գործողությունն էր, Ռուսաստանի տնտեսությանն օրական բերում է շուրջ 150 մլն դոլար։