ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ հավատում է առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակին: Սամվել Կարապետյանին հակակոռուպցիոն դատարնի մոտ սատարելու եկած քաղաքական գործիչը հավելել է, որ ինքը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին:
Լրագրողների մյուս հարցերին նա չի պատասխանել՝ նշելով, որ մի օր լիարժեք հարցազրույց կտա։
Հիշեցնենք, որ Կարապետյանը կառավարությունը գլխավորել է 2016-2018 թվականներին: 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի կառավարությունում նշանակվել էր փոխվարչապետ, սակայն մի քանի օր անց պաշտոնից հեռացել էր «թավշյա հեղափոխության» ֆոնին: