ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նրա թեկնածությունը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը, ապա փակ, գաղտնի քվեարկություն կանցկացվի։
Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է և պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Նա 2003 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ սահմանադրական դատարանում, 2018–2019 թվականներին եղել է Բարձր դատարանի աշխատակազմի ղեկավար:
Ի դեպ, 2018 թվականից Վարդանյանը նաև Հայոց ցեղասպանության–թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է: