ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքի հակամարտությունից տուժած երկրներում գտնվող հայկական ՏՏ ընկերությունների գրասենյակները դեռ աշխատում են առանց որևէ լուրջ բարդությունների։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Իհարկե, իրավիճակը այնքան էլ կայուն չէ, սակայն այդ գրասենյակներից դեռ աշխատակիցների հոսք դեպի Հայաստան չկա, հավելեց նա։
Միությունը կազմել է հակամարտությունից տուժած երկրներում մասնաճյուղեր ունեցող ընկերությունների ցանկը, նրանց հետ մշտական կապի մեջ է, եթե հանկարծ նրանք տեղափոխման հետ կապված օգնության կարիք ունենան։
«Դեռ ոչ մեկից որևէ հաղորդում չենք ստացել այս կամ այն ստորաբաժանման գործունեության դադարեցման կամ տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ։ Այսպես թե այնպես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ ծրագրեր ենք մշակում տարբեր սցենարների համար», – հայտարարեց Կարապետյանը։
Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում մասնավորապես կրիպտո և ֆինանսական տեխոլոգիաների ոլորտներում գործող մի քանի հայկական ընկերությունների մասնաճյուղեր են գտնվում։