ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Շվեցարիայի մայրաքաղաք Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարության որոշմամբ ` Ժնևում գործող դեսպանությունը կտեղափոխվի մայրաքաղաք Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության նստավայրը կմնա Ժնևում:
Դեսպանության պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև։ Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան՝ միաժամանակ ծառայելով որպես կամուրջ՝ առավել ամուր կապելով մեր կառավարությունները, մեր հաստատությունները, գործարար համայնքները և, ամենակարևորը, մեր ժողովուրդներին»,– ասել է Միզոյանը։
Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին՝ Հայաստանի անկախության ձեռք բերումից կարճ ժամանակ անց։
ՀՀ դեսպանության շենքը գտնվում է Բեռնի` ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում։