ԵԱՏՄ-ում պետգնումների գործընթացը կթվայնացվի. այս աշխատանքն արդեն տարվում է, @sputnik_kyrgyzstan մամուլի կենտրոնում հայտարարել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Չորո Սեյիտովը։
Սա թույլ կտա միության բոլոր հինգ երկրների գործարարներին տեսնել արդիական գործընթացներն ու մասնակցել հարևան շուկաներում անցկացվող մրցույթներին։
Ինչպես նշել է փոխնախարարը, ոլորտներից մեկը բուսասանիտարական վերահսկողություն է ու ապրանքների, այդ թվում՝ կենդանական ծագման ապրանքների ներմուծման և արտահանման կառավարումը։ Այս աշխատանքը ներառում է նաև ստանդարտացման, հավաստագրման և արտադրանքի որակի պահանջների պահպանման գործընթացները։
Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրային խոչընդոտների վերացմանը։
Ինչպես նշել է Սեյիտովը` այդ նպատակով նախատեսվում է վերանայել նման դեպքերի որակավորման մոտեցումները և ավելի հաճախ համապատասխան հարցերը քննարկել միության համապատասխան մարմիններում՝ դրանց արագ լուծման համար։
Պետական գնումների թվայնացման աշխատանքները կշարունակվեն, որպեսզի ԵԱՏՄ երկրների ընկերությունները կարողանան մասնակցել միմյանց մրցույթներին ընդհանուր հարթակի միջոցով։ Համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում կկենտրոնանա միության երկրների ներսում սննդամթերքի մատչելիության ապահովման, համագործակցության զարգացման և գյուղատնտեսության տեխնոլոգիական բարելավման վրա: Աշխատանքներ են տարվում նաև դեղերի արտադրության և շրջանառության պահանջների միասնականացման ուղղությամբ: