ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Բելգորոդի մարզում ամուսնական զույգը տուժել է Բուտովո գյուղի տարածքում գտնվող առևտրային օբյեկտին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, ևս մեկ անօդաչու թռչող սարք հարձակվել է Գրայվորոն քաղաքի պատմաերկրագիտական թանգարանի ուղղությամբ: Այս մասին հայտնել Է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Յակովլևսկի շրջանի Բուտովո գյուղի շրջանում առևտրային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ամուսիններ են տուժել։ Դեմքի, ձեռքի և բարոտրավմայի բազմաթիվ բեկորային վերքերով կնոջը շտապօգնության բրիգադը տեղափոխում է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց: Նրա ամուսինը բարոտրավմայով տեղափոխվում է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Վնասվել են շենքի ապակիներն ու ճակատը», - գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։