ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլին կմեկնի Թուրքիա։ Գործուղման կարգադրությունը հրապարակվել է ԱԺ–ի կայքում։
Ըստ փաստաթղթի` Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար։
Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։