Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն գրոհել է «Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» ենթակառուցվածքները. ՌԴ ՊՆ

Կառույցը գազի մատակարարում է ահապովում «Թուրքական հոսք» խողովակաշարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասի «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա մարտի 11-ին ինքնաթիռատիպ ուկրաինական անօդաչու է խոցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նախարարության տվյալներով՝ անօդաչուն ոչնչացվել է ժամը 15:58-ին՝ Գայ-Կոձոր բնակավայրում գտնվող կայանի ենթակառուցվածքների վրա։ Կառույցը գազի մատակարարում է ապահովում «Թուրքական հոսք» խողովակաշարով։
Արգելափակվել են ռուսաստանցիներին դիվերսիաների մեջ ներքաշող հարյուրավոր ալիքներ. ԱԴԾ
ՌԴ ՊՆ–ն հայտարարել է նաև, որ մարտի 11-ի գիշերը ուկրաինական ուժերը ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուներով հարձակում են ձեռնարկել կայանի ենթակառուցվածքների վրա, որի նպատակը, ըստ նախարարության, եվրոպացի սպառողներին գազի մատակարարումը խափանելու փորձն էր։
Միևնույն ժամանակ, Կիևը փորձել է գրոհել Տուապսեի մոտ գտնվող «Երկնագույն հոսք» խողովակաշարի «Բերեգովայա» կոմպրեսորային կայանը։ Հարձակման համար 14 անօդաչու է օգտագործվել։ ՌԴ ՊՆ–ն վստահեցրել է, որ օբյեկտին վնաս չի հասցվել։