ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Կուբանի գյուղերից մեկում մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են գյուղատնտեսական ձեռնարկության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
«Մարտի 12-ի ցերեկը անօդաչուների հարձակման հետևանքով տուժել է Կանևսկի շրջանի Նովոմինսկայա ստանիցայի արդյունաբերական գոտում գտնվող գյուղատնտեսական ձեռնարկությունը։ Ցավոք, արդեն հայտնի է մեկ զոհվածի մասին։ Այսպահինհաստատվել է, որ վիրավորվել են ձեռնարկության ևս երկու աշխատակիցներ, նրանց հոսպիտալացրել են, ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն», - ասված է հաղորդագրության մեջ:
Մարզպետի խոսքով՝ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել են վարչական շենքը և ցիստեռններ: Հրդեհըօպերատիվ կերպով մարվել է։Հարձակման վայրում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։