«Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող անձանց ցմահ ազատազրկման են դատապարտել

Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել բոլոր կետերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երկրորդ Արևմտյան շրջանային ռազմական դատարանը «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկչության գործով անցնող 19 անձանցից 15-ին ցմահ ազատազրկման է դատապարտել, փոխանցում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Նրանց թվում են 4 կատարողներ` Դալերջոն Միրզոևը, Մուրոդալի Ռաչաբալիզոդան, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Շամսիդին Ֆարիդունին։ Պատժի մի մասը նրանք կկրեն բանտում, մյուսը՝ հատուկ ռեժիմի գաղութում։ Յուրաքանչյուրին 990 հազար ռուբլի տուգանք է նշանակվել։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև Ումեջոն և Մուստակիմ Սոլիևները, Շաքրոմջոն Գադոևը, Զուբայդուլո Իսմոիլովը, Հուսեյն Խամիդովը, Մուհամմադ Շարիպզոդան, Յակուբջոնի Յուսուֆզոդան, Նազրիմադ Լութֆուլլոյին, Ջումախոն Կուրբոնովը, Հուսեն Մեդովը և Ջաբրայիլ Աուշևը։
Ալիշեր Կասիմովը, որը բնակարան էր վարձակալությամբ հանձնել ահաբեկչությունն իրականացնողներին, դատապարտվել է 22 տարի 10 ամիս ազատազրկման: Նրա բնակարանը Մոսկվայի մարզում առգրավվել է: Իսրոյիլը, Դիլովարը և Ամինչոն Իսլոմովները, որոնք զինյալներին մեքենա էին վաճառել, դատապարտվել են 19 տարի 11 ամիս ազատազրկման:
Դատարանը գործով անցնողներից հօգուտ տուժածների ավելի քան 200 մլն ռուբլի է գանձել:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:
Քննչական կոմիտեն պարզել է, որ հանցագործությունը կատարվել է Ուկրաինայի ղեկավարության շահերից ելնելով: Կիևի ռեժիմը ցանկանում էր ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ռուսաստանում: