ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այսօր հայտնել է Իրանի «Թալեգան» միջուկային կենտրոնին հարվածելու մասին։
«Թեհրանում վերջին օրերին իրականացված մի շարք հարվածների շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով հետախուզական ճշգրիտ տվյալների հիման վրա, հարվածել են Իրանի միջուկային ծրագրի լրացուցիչ օբյեկտի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Զինվորականները պնդում են, որ հարձակման ենթարկված «Թալեգան» համալիրն Իրանն օգտագործել է «միջուկային զենքի մշակման գործում ծայրահեղ կարևոր հնարավորությունները զարգացնելու» համար։
Իսրայելի հարվածը Իրանի «Թալեգան» միջուկային կենտրոնին
© Photo
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: