Իսրայելը հարվածել է Բեյրութի լողափին, զոհվել են վրաններում քնած փախստականները

RT-ի թղթակից Ալի Ռիդան պատմել է, որ Բեյրութի լողափին, որին Իսրայելը գիշերը հարվածել է անօդաչու թռչող սարքով, վրաններում փախստականներ են քնած եղել:
Sputnik
Լիբանանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Բեյրութում Ռամլեթ Ալ Բայդա լողափին Իսրայելի հարվածից հետո զոհվել է առնվազն յոթ մարդ, ևս 21-ը վիրավորվել է: Ընդ որում, տեղական ԶԼՄ-ները գրում են, որ զոհերի թիվը հասնում է 10-ի, հաղորդում է «Իզվեստիան»:
Նշվում է, որ այդ վայրում գիշերում են տեղահանվածները, որոնք այնտեղ են ժամանել հարավային սահմանին հակամարտության սրման պատճառով:
Մինչդեռ գիշերը ՑԱԽԱԼ-ում հայտարարել են Լիբանանում «Հըզբոլլահի» տասնյակ հրթիռային կայանքների ոչնչացման մասին:
Միևնույն ժամանակ, Al Hadath հեռուստաալիքը հայտնում է, որ հարվածը հասցվել է շիա «Հըզբոլլահ» կազմակերպության անդամին պատկանող մեքենային, ինչի հետևանքով զոհվել են լողափում քնած փախստականները:
Նախօրեին հաղորդվել էր, որ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Լիբանանին և Իրանին միաժամանակ ավիահարվածների մասշտաբային ալիքների մասին: ՑԱԽԱԼ-ը հայտարարել Է Լիբանանում «Հըզբոլլահի» տասնյակ հրթիռային կայանքների ոչնչացման մասին, 30 րոպեում գրոհել են 10 օբյեկտ, այդ թվում՝ հետախուզության շտաբը: