Իրանի հարավում ավերված դպրոցի տեղում հուշահամալիր կկառուցվի

Համալիրը կկոչվի «Նահատակ աշակերտների հուշահամալիր-թանգարան»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանի հարավում ավերված դպրոցը կվերածվի հուշահամալիրի: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության և զբոսաշրջության փոխնախարար Ալի Դարաբին:
«Այս համալիրը կդառնա «Նահատակ աշակերտների հուշահամալիր-թանգարան»՝ նրանց հիշատակը վառ պահելու համար»,- ասել է նա:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 175 մարդ, մեծ մասը` աշակերտներ: