ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի զինվորականները կկատարեն գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ Հորմուզի նեղուցը փակելու հրամանը և հզորագույն հարվածներ կհասցնեն։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
«Ի կատարումն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի՝ պահպանել Հորմուզի նեղուցի փակման ռազմավարությունը, մենք հզորագույն հարվածներ կհասցնենք ագրեսորին», - գրել է նա X սոցցանցում:
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր առաջին ուղերձում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է շարունակի փակ մնալ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 175 մարդ, մեծ մասը` աշակերտներ: