ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ԵԱՏՄ երկրները ծրագրում են արագացնել վտանգավոր բեռների տեղափոխման թույլտվությունների տրամադրումը։ Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ–ում առանձին ընթացակարգերի ներդաշնակեցման ընդհանուր մոտեցումները։
ԵՏՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դրանք վերաբերում են Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկում ներառված ավտոճանապարհներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ վտանգավոր բեռների տեղափոխման հատուկ թույլտվությունների ձևակերպմանն ու տրամադրմանը։
Նոր կարգով հատուկ թույլտվությունները պետք է տրամադրվեն ոչ ավելի, քան վեց աշխատանքային օրվա ընթացքում՝ ոչ ավելի, քան մեկ օրացուցային տարվա համար։
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը պարզաբանել է, որ հանձնարարականի իրականացումը կպարզեցնի փոխադրողների համար հատուկ թույլտվություններ ձևակերպելու և ստանալու գործընթացը, կնվազեցնի փոխադրողների ծախսերը լոգիստիկ և վերահսկողական ընթացակարգերի իրականացման ժամանակ։