ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Մարտի 10-ին ԴԺՀ-ում բուժհաստատությանը հասցված ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է 8 բժիշկ, տուժել է 10 մարդ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Կիևի ռեժիմի ահաբեկչական հարվածի հետևանքով 8 բժիշկ է մահացել։ Եվս 10 մարդ, այդ թվում ՝ 9 բժիշկ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և այլ օգնություն և աջակցություն», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ մարտի 10-ին՝ ժամը 03: 40-ի սահմաններում, Կիևի ռեժիմը դիտավորյալ 4 անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԴԺՀ-ում հարված է հասցրել ստացիոնար բուժհաստատությանը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։