Անկարայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ. Արխիվային լուսանկար
Երկրաշարժի օջախը եղել է 7,74 կիլոմետր խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել, սեյսմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 4,1։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի սեյսմոլոգիական ծառայությունների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Անկարայից հարավ գտտնվող Հայմանա նահանգում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,74 կիլոմետր խորության վրա, ցնցումները զգացվել են Թուրքիայի մայրաքաղաքի մի քանի թաղամասերում։
Այս պահի դրությամբ ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Տեղական իշխանություններն ու արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունները շարունակում են իրավիճակի մոնիթորինգը։