ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը գալիք ընտրություններում ներկայացնում է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, բացառում է գործող իշխանության հետ համագործակցությունը։ Այդ մասին նա ասաց այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում։
«Վարչապետի արդեն ոչ թե 3, այլ 4 թեկնածու ունենք»,- ասաց Ծառուկյանը։
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը քաղաքական, հանրային Նոյյան տապան է լինելու, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները, լուծումները։
«Առաջարկ Հայաստանին» միանալու մասին արդեն հայտարարել են Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը, Սուրեն Սուրենյանցի ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը։ «Առաջարկ Հայաստանին» լիակատար աջակցության մասին հայտարարել է «Միասին» շարժումը։