«Turkish Airlines» ավիաընկերությունը սկսել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը

Հունիսի 15-ից սկսած շաբաթական 14 չվերթ կանցկացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ «Turkish Airlines» ավիաընկերությունը սկսել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Այսօր՝ մարտի 11-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է ժամանել «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից:
«Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում
«Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի»,–ասվում է հաղորդագրության մեջ։
«Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթի ինքնաթիռի ուղևորները «Զվարթնոց» օդանավակայանում
Հավելենք, որ առաջին չվերթի դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Turkish Airlines» ավիաընկերության Արևելյան Եվրոպայի երկրների գծով վաճառքի փոխտնօրեն Հուսեյն Օզբեկը և Վրաստանի ու Հայաստանի գծով գլխավոր մենեջեր Քենան Ինջեն, և այլ հյուրեր:
«Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթի ինքնաթիռի դիմավորման արարողությունը «Զվարթնոց» օդանավակայանում