ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. տուժածը մահացել է հիվանդանոցում

«BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Երևան-Երասխ ավտոճանապարհին ՃՏՊ է գրանցվել, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Մարտի 10-ին` ժամը 23։17-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։