Սևաստոպոլում հետ են մղում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը, խոցվել է 9 թիրախ. մարզպետ

Ըստ նախնական տեղեկությունների՝ շինանյութի պահեստ և առանձնատուն է հրդեհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Սևաստոպոլում հետ են մղում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը, 9 թիրախ է խոցվել։ Այս մասին հայտնել Է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
Նրա խոսքով՝ նախնական տվյալներով` շինանյութերի պահեստ և առանձնատուն է այրվում։
«Բեկորները Մոնաստիրսկոյե մայրուղու տարածքում մի քանի մասնավոր տուն և ավտոմեքենաներ են վնասել», - հավելել է մարզպետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։