Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը ևս մեկ բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ

Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Կրասնայա Զարյա բնակավայրի նկատմամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Կրասնայա Զարյա բնակավայրի նկատմամբ», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։