ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ և շնորհակալություն հայտնել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում աջակցելու համար, հայտարարել է Կրեմլը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները խոսել են ռազմական գործողությունների արագ դադարեցման և Մերձավոր Արևելքում հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանից Ադրբեջան տարհանված մարդկանց թիվը գերազանցել է 2000-ը, որոնց թվում 291 ՌԴ քաղաքացի կար։