Մոսկվա – Երևան տեսակամուրջ. «Թուրքիան և Մերձավոր Արևելքի ճգնաժամը»

Մարտի 12-ին` ժամը 13.00–ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Թուրքիան և Մերձավոր Արևելքի ճգնաժամը» խորագրով տեսակամուրջ։
Sputnik
Մոսկվա – Երևան տեսակամրջին կմասնակցի քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և Հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ, ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը:
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը խիստ ազդել է ոչ միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանի, այլև Հարավային Կովկասի երկրների վրա։
Ինչպե՞ս է Թուրքիան արձագանքում շարունակվող էսկալացիային և ինչպե՞ս է տեսնում իր դերը ստեղծված իրավիճակում։
Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։