Ի՞նչ վիճակում են Բրյանսկում հրթիռային հարձակումից տուժածները

Տուժածներից 9-ին տեղափոխում են Մոսկվա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Բրյանսկում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակումից տուժած 20 անձինք, այդ թվում՝ 1 երեխա, բուժում են ստանում շրջանային հիվանդանոցներում։ Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության ղեկավարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
«Բժիշկները նրանցից 3–ի (մեծահասակներ) վիճակը գնահատում են ծանր, մնացածինը՝ միջին ծանրության։ 13-ը ամբուլատոր բուժում են ստանում», – ասել է Կուզնեցովը։
Նա նաև նշել է, որ տուժածներից 9-ը տեղափոխվում են Մոսկվա։
«Աղետների բժշկության ծառայության բրիգադները ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 9 անձանց այժմ տեղափոխում են Մոսկվայի դաշնային բժշկական կենտրոններ և հիվանդանոցներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մարտի 10-ի երեկոյան Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնեց, որ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բրյանսկին, հարվածի հետևանքով 6 մարդ զոհվել է, 37-ը` վիրավորվել։