ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն արդեն ցանկանում է դադարեցնել Մերձավոր Արևելքի հակամարտությունը, դա ուզում է անձամբ ինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության խորհրդականների խմբի ղեկավար Ալի Ֆադաֆին։
«Երեկվանից անձամբ Թրամփը և ամերիկացիները ձգտում են հրադադարի։ Ինչու՞։ Քանի որ պատճառն այստեղից գործադրվող ճնշումներն են, որ նրանց դրդել են ուսումնասիրել այդ հարցը», - ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում:
Ընդ որում, նա իր խոսքերը որևէ փաստով չի հաստատել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: