ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսաստանցի դահուկորդ Անաստասիա Բաղիյանը հաղթեց Իտալիայի պարալիմպիկ խաղերի 10 կմ անհատական մրցավազքում:
Բաղիյանը, որը հանդես է գալիս NS1 դասում (տեսողության խանգարում ունեցող մարզիկներ), տարածությունը հաղթահարեց 29 րոպե 39,7 վայրկյանում: Նրան ուղեկցող մարզիկը Սերգեյ Սինյակինն էր։
Բաղիյանը 4-րդ ոսկե մեդալը բերեց Ռուսաստանի հավաքականին։
Նշենք, որ Բաղիյանը նաև 2022 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Ռուսաստանի մարզիկները 2014 թվականից ի վեր առաջին անգամ են պարալիմպիկ խաղերում հանդես գալիս ազգային խորհրդանիշներով: Միջազգային պարալիմպիկ կոմիտեն 2025 թվականի սեպտեմբերին ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի իրավունքները։ Պարալիմպիկ խաղերն անցկացվում են Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում մարտի 6-15-ը: