ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է նավթային ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա մեղմացման հարցը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Այնուամենայնիվ, Վաշինգտոնը չի հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, չնայած արգելքի ժամանակավոր մեղմացմանը։
Երեկ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Սպիտակ տունը մտադիր չէ հրաժարվել Մոսկվայի դեմ պատժամիջոցներից, չնայած Հնդկաստանի կողմից ռուսական նավթ գնելու արգելքի ժամանակավոր մեղմացմանը։ Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ սա պարզապես պրագմատիկ միջոց է, որը կարճաժամկետ կլինի։ Նրա խոսքով` այս քայլը նպատակ ունի «մեղմացնել նավթի պակասի վտանգը» և նվազեցնել «շուկայի մտահոգությունները»։