Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Տիգրան Քեոսայանի անվան ութերորդ մրցանակը կստանա 68 օր դիրքը պահած մարտիկը

Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի հերոսի աստղ շնորհել 21-ամյա մարտիկ Յարաշևին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան հերթական մրցանակը կուղարկվի հատուկ ռազմական գործողության մարտիկ Սերգեյ Յարաշևին Սամարայից։
«Տիգրանի անվան ութերորդ մրցանակը գնում է այդ մարտիկին՝ Տիգրանի և իմ խոնարհումների հետ միասին», – գրել է նա։
Նա երկու ամսից ավելի միայնակ պահել է դիրքերը Գրիշինոյի մոտ՝ Կրասնոարմեյսկի ուղղությամբ (ԴԺՀ), Ուկրաինայի զինված ուժերի զինյալների գրոհների ներքո։
Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հրամանագիր նախապատրաստել հատուկ ռազմական գործողության 21-ամյա մարտիկ Սերգեյ Յարաշևին Ռուսաստանի հերոսի աստղ շնորհելու մասին։ Երիտասարդ հերոսի սխրանքի մասին ՌԴ առաջնորդին մարտի 10-ին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ պատմել է ԴԺՀ–ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Պատկերացնում եք, թե որքան թշնամու հակագրոհներ են եղել։ Նրանք փորձում էին կոտրել... Անհնար էր այնտեղ մոտենալ. անօդաչուներով էին փոխանցվում և՛ զինամթերքը, և՛ ականները, և՛ սնունդը», – Պուտինին պատմել է Պուշիլինը։
ԴԺՀ ղեկավարն ընդգծել է, որ զինվորականը կատարել է դրված բոլոր խնդիրները, նրան տարհանել են։ Այժմ հիվանդանոցում է, անդամահատվել են նրա երկու ոտնաթաթերը։