ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
«Ռուսաստանի նախագահը վերահաստատել է հակամարտությունը շուտափույթ և քաղաքական միջոցներով լուծելու սկզբունքային դիրքորոշումը։ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կողմից ցուցաբերվող աջակցության, մասնավորապես Իրանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար», - հայտնում է Կրեմլը։
Առաջնորդների նախորդ զրույցը կայացել էր մարտի 6-ի երեկոյան: Ռուսաստանի նախագահը ցավակցություն էր հայտնել Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների, երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության ևԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների ժամանակ խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ: