Մարտի 2-ից Լիբանանին Իսրայելի կողմից հասցված հարվածներից առնվազն 570 մարդ է զոհվել, 1444-ը՝ վիրավորվել, ասվում է Լիբանանի կառավարությանն առընթեր ճգնաժամային կենտրոնի զեկույցում։
Հաղորդվում է, որ Բեյրութի միջազգային օդանավակայանին հարող Ուզայի թաղամասը ավիահարվածների է ենթարկվել։
Լիբանանում RT բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինին պատմել է անընդհատ Իսրայելի հարձակումներին ենթարկվող Բեյրութի հարավային արվարձանում տիրող իրավիճակի մասին։
Նրա խոսքով` մարդասիրական աղետ է մոտենում. մարդիկ քնում են փողոցներում, ապրում են մեքենաներում, հյուրանոցներն ու ապաստարանները լեփ–լեցուն են։ Ու թեև Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ հարվածներ է հասցնում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներին, սակայն լրագրողն իր տեսածի հիման վրա նշում է, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են, իսկ թիրախ են դառնում քաղաքացիական շենքերը։