ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Բրյանսկին Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից հասցված հրթիռային հարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 37-ը` վիրավորվել։ Այս մասին այսօր հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը Мах–ում։
Նա տեղի ունեցածը ահաբեկչական հրթիռային հարձակում է որակել։
ՌԴ առողջապահության նախարարության ղեկավարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հայտնել է, որ Բրյանսկի հիվանդանոցներ են տեղափոխվել Ուկրաինայի ԶՈՒ–ի հրթիռային հարվածի ժամանակ տուժած 35 մարդ, որոնց մի մասը ծանր վիճակում են։
Ըստ ԶԼՄ–ների` հարված է հասցվել միկրոէլեկտրոնիկայի գործարանին, որի ուղղությամբ ուկրաինական կողմը մի քանի Storm Shadow հրթիռներ է արձակել։