ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընկերները վիճաբանել են, ինչից հետո Ա․Ս․-ն դանակով հարվածներ է հասցրել տուժողին՝ սպանելով նրան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը: Հիմնավորվել է, որ տուժողը մարտի 8-ին վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինն իր մոտ գտնվող դանակով 2 անգամ հարվածել է տուժողի մեջքին և որովայնին՝ սպանելով նրան, այնուհետև դիմել է փախուստի: Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)»,- ասված է հաղորդագրությունում։
2026 թվականի մարտի 9-ին առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է: