Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի արևմուտքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թուրքիայի արևմուտքում՝ Դենիզլի նահանգում:
Օջախի 7 կմ խորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09։21-ին։
Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք. ցնցումները զգացվել են նաև Մխչյանում և Դվինում